Իրո՞ք հավատացել ենք, որ «խաղաղության դարաշրջա...
Շատերը ոգևորված ասում են, որ ռուսների, ուկրաինացիների և բելոռուսների մեծ ներհոսք կա Հայաստան, և պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց պահելու համար(ճիշտ ցանկություններ են,իհարկե): Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Հարց. մենք իսկապես չե՞նք գիտակցում որտեղ ենք ապրում, ի՞նչ վիճակում է մեր պետությունը, ինչպիսի՞ն է իշխանությունը… Իրո՞ք հավատացել ենք, որ «խաղաղության դարաշրջան է» ինչ որ մեկը բերել:
Ինչու՞ պետք պատերազմող երկրի բնակիչները մասսայաբար մշտական բնակություն հաստատեն պատերազմի մեջ գտնվող մեկ այլ երկրում՝ շատ ավելի խոցելի ու անպաշտպան, երբ ընտրության այնքան մեծ հնարավորություն կա:
Մի՞թե հարմար է անընդհատ ինքներս մեզ խաբելով ապրել:
Անհրաժեշտ է ուղղակի այս օրերին հնարավորինս դրական կողմերով դրսևորվել, չարչիությամբ չզբաղվել՝ հետագայում տուրիզմի գրավիչ ուղղություն դիտարկվելու ակնկալիքով:
Հ.Գ. Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցներին տեղավորեցինք, Արցախի հայրենակիցներին տեղավորեցինք, հիմա էլ զբաղված ենք 3 սլավոնական պետության բնակչության տեղավորման հարցերով: Երազանքի երկիր է ուղղակի: