Իռլանդիայում, ըստ վերջին տվյալների, սառեցվել են ռուսաստանցի մասնավոր անձանց եւ կազմակերպությունների 1,72 մլրդ եվրո ընդհանուր գումարի ակտիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է The Irish Times թերթը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչն:
Հրատարակությունը նշել Է, որ նախօրյակին Իռլանդայի կենտրոնական բանկը երկրի գործարար եւ պրոֆեսիոնալ կազմակերպություններին հիշեցրել Է այն արգելքները պահպանելու անհրաժեշտության մասին, որոնք ԵՄ-ի մակարդակով ընդունվել են Ռուսաստանի նկատմամբ: Համապատասխան ուղերձներն ուղարկվել են Իռլանդիայի իրավաբանական ընկերությանը, Փաստաբանական կոլեգիային, առեւտրի պալատներին, արհմիությունների իռլանդական կոնգրեսի հաշվիչ գերատեսչություններին, այլ գործարար կազմակերպությունների, գրում Է The Irish Times-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: