Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասեց, իրենք մոնտաժի արքաներն են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Ավինյանի հայտարարությանը, թե 2018-ին քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն ասել է, որ օբյեկտիվ չէ, որ ամեն բան թանկացել է, իսկ տրանսպորտը՝ ոչ:
Մարությանը ձայնագրություն միացրեց, որ ինքն այդ օրը ասել է, որ պետք է սուբսիդավորել տրանսպորտը, իսկ թանկացում կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով:
«Ես ասել եմ, որ ինքնարժեքը թանկանալու է, բնականաբար, քանի որ տրանսպորտը լավանալու է: Բայց մենք պետք է հանրաքվեի միջոցով հարցնենք մարդկանց՝ պետք է թանկանա, թե ոչ: Հետո, ես որպես քաղաքապետ հասկացա, որ հանրաքվեի կարիք էլ չկա, հանգիստ կարելի է տրանսպորտը չթանկացնել»,-ասաց նա:
Ավինյան արձագանքեց. Այսինքն դուք հասկացաք, որ 24 մլրդ-անոց բյուջեով դուք կարողանալու եք տրանսպորտն այնքան սուբսսիդավորել, որ գինը չփոխվի՞:
Պարոն Մարությանը սուտ է հրամցրել մարդկանց, ասելով, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ»:
Մարությանը ձայնագրություն միացրեց, որ ինքն ասել է նաեւ, որ ամսական տոմսը 9 հազար դրամ է: