Իրաքում անցկացվելիք գյուղատնտեսական միջազգայի...
Նոյեմբերի 25-28-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է Agro Pack 2024 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
«Հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։
 
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
 
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: