Իրաքի վարչապետը պատրաստվում է հանդիպել Ռուբիո...

Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին շաբաթվա վերջին նախատեսում է մի շարք հանդիպումներ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի և ամերիկյան էներգետիկ ընկերությունների ղեկավարության հետ։ Նրանք քննարկելու են անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը։ Այս մասին հայտնում է ամերիկյան «Al-Monitor» պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մասնավորապես, պարբերականի տեղեկություններով, խոսքը վերաբերելու է հանրապետության տարածքում գործող ամերիկյան արդյունահանող ընկերությունների համար իրաքյան կողմից անվտանգության լրացուցիչ երաշխիքների տրամադրմանը։ Քննարկումների առանձին կետ է դառնալու երկրի տարբեր շրջաններում Իրաքի արմատական խմբավորումների զինաթափումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակը հայտնել էր երեքշաբթի օրը նախատեսված՝ ամերիկյան առաջնորդի և Իրաքի վարչապետի պլանային հանդիպման մասին։