Իրաքի հետ սահմանին քրդերի հետ բախման հետևանքո...

Թուրք-իրաքյան սահմանի մոտ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինված խմբավորման անդամների հետ բախման հետևանքով սպանվել են թուրքական զինված ուժերի 4 զինծառայողներ, վիրավորվել է ևս 6 զինծառայող։

Քրդական այս խմբավորումն ահաբեկչական է համարվում Թուրքիայում, և երկրի զինված ուժերը, դեռ 1970-ականներից սկսած, զինված պայքար են մղում դրա դեմ։ Այս անգամ բախումը եղել է սահմանի մոտ։

Փոխհրաձգության հետևանքով թուրք 2 զինծառայող սպանվել է հենց տեղում, ևս երկուսը՝ հոսպիտալի ճանապարհին։