Թեհրանը կգործարկի նոր առաջադեմ ցենտրիֆուգների «զգալի քանակություն»՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունմանը, ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում:
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը (Մուհամմադ Էսլամին - Խմբ.) հրամայել է ձեռնարկել արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ տարբեր տեսակի նոր առաջադեմ ցենտրիֆուգների գործարկում», - ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ինչպես հիշեցրել է ԱԳՆ-ն, Թեհրանը տարբեր մակարդակներով նախազգուշացրել է, որ հակաիրանական ցանկացած միջոց և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը ոչ լեգիտիմ քաղաքական նպատակներն առաջ տանելու համար պատասխան կստանան:
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն ավելի վաղ ընդունել է բանաձև, որում Իրանին քննադատում է միջուկային խնդրի շուրջ նրա կողմից համագործակցության բացակայության համար:
Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված տեքստին դեմ են քվեարկել 35 երկրներից 19-ը, այդ թվում՝ ՌԴ-ն, Չինաստանը, ձեռնպահ են մնացել 12 երկրներ։