Իրանը թույլ չի տա Հորմուզում երկրորդ երթուղու...

Իրանը թույլ չի տա երկրորդ երթուղու բացումը Հորմուզի նեղուցում, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավարի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական նրբությունները:

«Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ երթուղի բացել Հորմուզի նեղուցում», - գրել է Ռեզային:

Նա հավելել է, որ ԱՄՆ բանակը կբախվի լուրջ ռիսկերի և կորուստների՝ Իրանի ծովային շրջափակումը շարունակելու դեպքում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանին հասցվող հարվածները՝ նշմարվող կարգավորման գործարքի լույսի ներքո, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և պայմանավորվածությունները միջուկային ծրագրի շուրջ:

Ինչպես նշում է New York Times-ը, այս համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանն ու Օմանը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի բացման շուրջ 60 օրվա ընթացքում: Այդ ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը պետք է վերսկսեն բանակցությունները իրանական ուրանի պաշարների ապագայի շուրջ: