Իրանը սպառնացել է Իսրայելին Գազայում գործողու...

Թեհրանի համար Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կդառնա «կարմիր գիծ», նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ», «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին։

«Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազայի ներխուժումը կարմիր գիծ է։ Պաղեստինը սպասում է, որ Իսրայելը թույլ տա այդ սխալը։ Եթե Իսրայելի ռեժիմը նման քայլի դիմի և չդադարեցնի հրթիռային հարձակումները Գազայի հատվածի վրա, ապա պետք է սպասել նրա դեմ պայքարի նոր ճակատների ի հայտ գալուն»,- ասել է գործակալության զրուցակիցը։