Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը հռչակագիր են ստ...

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման և վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։

Կողմերը նաև  ընդգծել են՝  մեկ ամսվա ընթացքում Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ պատրաստելու և մինչև 2022 թվականի վերջ բանակցությունները սկսելու մտադրության մասին։