Իրանը պատրաստ Է օպերատիվ կերպով ավարտել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները, չկա ոչ մի անլուծելի խնդիր և առավել ևս՝ փակուղի:
Այդ մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հայտարարությունն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:
«Իրանական կողմը, ինչպես ես հասկանում եմ, հաստատում Է իր պատրաստակամությունը և՛ օպերատիվ կերպով ավարտել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները, և՛ շարունակել ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ համագործակցությունը պրոֆիլային թեմաների շուրջ. այնտեղ նույնպես կան մի քանի սյուժեներ: Իմ կարծիքով, այստեղ ոչ մի անլուծելի խնդիր չկա, ամեն դեպքում փակուղի չի նշմարվում», - ասել Է Ռյաբկովը:
Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վերջին փուլն անցկացվել Է Դոհայում հունիսի 29-30-ին: Այն բանից հետո, երբ ներգրավված երկրների ներկայացուցիչները վերադարձան իրենց մայրաքաղաքներ, այս թեմայի շուրջ երկխոսությունը դադարեցվեց: