Իրանը փակել է Հորմուզի նեղուցով անցումը բոլոր...

Իրանը փակել է Հորմուզի նեղուցով անցումը բոլոր նավերի համար՝ երկրի տարածքում գտնվող օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած զանգվածային հարվածներից հետո, հայտնել է Իրանի բանակի կենտրոնական շտաբը։

«Տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով Հորմուզի նեղուցը փակվում է ցանկացած տեսակի նավերի երթևեկության համար, այդ թվում՝ նավթատար տանկերների և առևտրային նավերի։ Նեղուցով ցանկացած տեղաշարժ կսահմանափակվի», — նշվում է հայտարարության մեջ։