ԱՄԷ-ում Իրանի դեսպանատունը կտրականապես հերքել է ռաբբի Ցվի Կոգանի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքները, հայտնում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:
ԱՄԷ-ում ռաբբի Ցվի Կոգանի սպանությունից հետո մի շարք լրատվամիջոցներ Իրանին մեղադրել են նրա սպանությանը առնչություն ունենալու մեջ։
«Մենք կտրականապես մերժում ենք այդ մարդու սպանությանը Իրանի հանցակցության մասին մեղադրանքները»,-հայտարարել է ԱՄԷ-ում Իրանի դեսպանատունը՝ պատասխանելով Reuters-ի՝ վերոնշյալ պնդումների մասին հարցերին: