Իրանը հունիսի 27-ից հետո կարագացնի ուրանի հար...

Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այդ ժամկետը լրանալուց հետո (հունիսի 27-ին) ուրանի հարստացման տեմպերը կարագանան»,- ասել Է Քամալվանդին: Նա հավելել Է, որ հարստացված ուրանի պաշարներն արդեն զգալիորեն ավելացել են, իսկ հունիսի 27-ին կգերազանցեն 300 կիլոգրամը:

Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի հարստացված ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցեն 300 կիլոգրամը: Հունիսի 17-ին իրանական կողմը հայտարարել Է, որ ընթացիկ պայմաններում իրեն պարտավոր չի համարում այդ պայմանը կատարել, իսկ 10 օր անց հարստացված ուրանի՝ միջուկային գործարքով սահմանված լիմիտները կգերազանցվեն: