Իրանը հայտարարել է, որ Գրոսիի այցի ընթացքում...

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխըմբռնման են հասել կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Թեհրան դարձավ դիվանագիտության շարունակությունը տեխնիկական տարաձայնությունների լուծման համար, - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:- «Արդյունքում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել»:

Թե կոնկրետ որ ոլորտում է փոխհամաձայնություն ձեռք բերվել, ԱԳՆ ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը «դիվանագիտությունը համարում է վեճերը երկկողմ և բազմակողմ կարգով կարգավորելու լավագույն միջոցը»։