Իրանը Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի հ...

Իրանը գտնվում է Մերձավոր Արևելքում և ինքն իրենով հսկայական խնդիրներ է ստեղծում այնտեղ, Թեհրանը դեռ շատ բանի ուժ ունի։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Բայց Իրանը կպայքարի՞ Հայաստանի համար։ Ոչ, չի անի։ Նա կպատերազմի՞ Թուրքիայի հետ։ Ոչ, չի անի: Ադրբեջանի հետ էլ պատերազմ չի լինի։ Սպառնալիքներ, հավանաբար, կհնչեցնի»,- կարծում է նա։

Սատանովսկին հիշեցրել է, որ հայ-իրանական համագործակցությունը, հայ-թուրքական առճակատումը, հայ-ադրբեջանական առճակատումը, Իրանի և Ադրբեջանի բարդ հարաբերությունները և Ադրբեջանի ու  Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները երկար պատմություն ունեն։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հույսը դնում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա։ Ուրեմն տեսնենք, թե այս ամենը ինչով կօգնի Հայաստանին, այդ թվում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում»,- եզրափակեց փորձագետը։