Իրանը հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժ...

Իրանը հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություններ է սկսել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրանական Mehr-ին հղումով:

Կապվա՞ծ է այդ որոշումն արդյոք ղարաբաղա-ադրբեջանական գոտում ռազմական գործողությունների հետ, թե ոչ, չի մանրամասնվում:

Հիշեցնենք, որ երեկ շփման գծի հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ սահմանի մոտ թեժ մարտեր են ընթացել: Իրանական ԶԼՄ-ներն երեկ նաև հայտնեցին, որ Իրանի տարածքում ընկել է հերթական անօդաչուն և մասնագետները պետք է պարզեն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերից ում է այն պատկանում: