Իրանում համազգային սուգ է հայտարարվել

Իրանում համազգային սուգ է հայտարարվել՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։ Այս մասին, ըստ Report-ի, հայտնել են իրանական լրատվամիջոցները։

Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։

Ռայիսիի հետ  ուղղաթիռում են եղել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը: