Իրանում արդեն կան որոշումներ, որոնք հերքում ե...
«Գագիկ Ծառուկյանը միշտ՝ ևս մեկ անգամ ընդգծեմ՝ միշտ, թե՛ անձամբ, թե՛ իր քաղաքական թիմի հետ, թե՛ քաղաքական թիմին համապատասխան հանձնարարականներ տալով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Իրանի հետ կապված որևէ գործընթաց գրեթե չի եղել, որ մենք մեր կարծիքը, մեր աջակցությունը կամ մեր մասնակցությունը չցուցաբերենք այս կամ այն հարցի շուրջ։ Սա շատ կարևոր է, որովհետև Իրանի հետ մեր հարաբերություններն իրականում, առանց չափազանցության, հազարամյակների պատմություն ունեն։

Միևնույն ժամանակ, ցավով պետք է արձանագրենք, որ այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ։

Հաշվի առնելով մեծարգո դեսպանի վերջին ելույթը, մամուլի ասուլիսը, ինչպես նաև Իրանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝ մենք լիահույս ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիները ներգրավվեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի ներքաղաքական գործընթացներում»,- այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, ԻԻՀ դեսպանատան դիմաց հայտարարեց ԲՀԿ անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։