ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․
«Իրանցիները շատ զուսպ են մեկնաբանում այս որոշումը, բայց «տակից», արևելյան «խուճուճ» ձևով բարձրացնում են հետևյալ հարցերը.
Հնարավո՞ր է, որ հայկական կողմից անցակետում «միամիտ» հայտնվեն ամերիկացի կամ եվրոպացի, իբր, խորհրդականներ կամ ներկայացուցիչներ:
Եվ այս կոնտեքստում իրանցիները նրբանկատորեն ակնարկում են, որ եթե անցակետում «միամիտ» ի հայտ գան ամերիկացիներ կամ եվրոպացիներ, ապա Իրանը Հայաստանը կդիտարկի` որպես սպառնալիք իր համար։
Իսկ հիմա հիշենք, որ Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ և ԱՄՆ-ին (Իսրայելի առանցքային դաշնակցին) դիտարկում է` որպես այդ դիմակայության պոտենցիալ հակառակորդ»: