Իրանի թուլանալը Թուրքիային եւ Ադրբեջանին հնար...

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարին հանդիպել են Բաքվում եւ Ստամբուլում՝ տնտեսական եւ առեւտրային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Այս նպատակների առանցքը «Զանգեզուրի միջանցք» կոչվող երթուղու ստեղծման ծրագիրն է, որը կկապի Ադրբեջանը Թուրքիային սահմանակից Նախիջեւանի ինքնավար մարզի հետ, գրել է RFI-ն։Միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով, Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային ճանապարհի զարգացման թուրք-ադրբեջանական տեսլականի մի մասն է։ Իրանը կտրականապես դեմ է առաջարկվող 40 կիլոմետրանոց միջանցքին, քանի որ դիտորդներն ասում են, որ մտավախություն ունեն, որ այն կկրճատի կենսական ուղին, որն օգտագործում է Իրանը պատժամիջոցները շրջանցելու համար: Իրանի դաշնակից Հայաստանը նույնպես դեմ է միջանցքին՝ որպես իր տարածքով անցնելու պարտադրանք։ Բայց երբ Իրանը թուլացած է Սիրիայում եւ Լիբանանում անհաջողություններից, Բաքուն եւ Անկարան առաջ շարժվելու հնարավորություն են տեսնում:«Թուլացած Իրանը մեծ հնարավորություն է Թուրքիայի համար Կովկասում», - ասել է է GlobalSource Partners-ի Թուրքիայի գծով վերլուծաբան Աթիլա Եսիլադան:«Միակ պատճառը, որ Հայաստանը դիմադրում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ռազմական ճանապարհով այն պաշտպանելու Իրանի խոստումներն են»։Բայց քանի որ Իրանը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման տակ, Ադրբեջանը կամ Թուրքիան, հավանաբար, լուրջ չեն ընդունի Իրանի սպառնալիքները, նշել է Եսիլադան:Սակայն, հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային անհաջողությունները եւ Վաշինգտոնի կողմից ճնշումների մեծացման սպառնալիքը, Թեհրանին բարեկամներ են պետք տարածաշրջանում:Հունվարին Իրանը կարծես թե մեղմեց իր հակազդեցությունը, երբ իրանցի բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասաց, որ «Զանգեզորի միջանցքի» դեմ ընդդիմանալն այլեւս առաջնահերթություն չէ: Թեհրանի ակնհայտ մեղմացումը համընկնում է Մոսկվայի հետ նրա հարաբերությունների խորացմանը։Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ շատ պատժամիջոցներ չեն կիրառում, Մոսկվան աջակցում է «Զանգեզորի միջանցքին»՝ որպես միջազգային պատժամիջոցները շրջանցելու միջոց՝ ստեղծելով նոր առեւտրային ուղիներ այն երկրների միջով, որոնք չեն կիրառում դրանք։ Անցած տարի ԱՄՆ-ը եւ Հայաստանը սկսեցին համատեղ զորավարժություններ՝ ի նշան հարաբերությունների սերտացման։ Վերլուծաբանները ենթադրում են, որ Վաշինգտոնը մինչ այժմ զսպել է Թուրքիայի եւ Ադրբեջանի մտադրությունները։ Սակայն Թրամփի նոր վարչակազմը դեռ չի կողմնորոշվել միջանցքի նախագծի վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է սերտ կապեր հաստատել Թրամփի հետ։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը մտադիր է աջակցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին իրենց երկրները Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ կամրջի վերածելու ընդհանուր նպատակի հարցում։