Իրանի նախագահը ուղերձ է հղել Հռոմի պապին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի ուղերձ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, հայտնում է Mehr-ը։

Իր ուղերձում Պեզեշքիանը կոչ է արել Հռոմի պապին կոչ անել համաշխարհային առաջնորդներին, հատկապես քրիստոնյա կառավարություններին, կանխել «իսրայելական հանցավոր ռեժիմի շարունակական ագրեսիան»։

«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Վատիկանի հետ կառուցողական փոխգործակցության՝ ողջ աշխարհում խաղաղություն և արդարություն տարածելու համար»,- ընդգծել է Իրանի նախագահը։