Իրանի նախագահը տեղեկացրել է Պուտինի հետ շտապ...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը տեղեկացրել է, որ առաջիկայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորումը։

«Առաջիկայում կհանդիպեմ Ռուսաստանի նախագահի հետ Սիրիայի իրավիճակի հետ կապված»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը ավելացրել է, որ Մոսկվան եւ Թեհրանը բոլոր ուժերով կնպաստեն Սիրիայում իրավիճակի կայունացմանը։

Դկետեմբերի 2-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում նա հայտնել է, որ ահաբեկիչների ակտիվացումը արաբական հանրապետությունում Մերձավոր Արեւելքի ապակայունացման Իսրայելի եւ ԱՄՆ վտանգավոր պլանի մի մասն է։ Իրանի գործադիր իշխանության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը տարածաշրջանում խաղաղության եւ Սիրիայի տարածքային ամբողջականության աջակցման հարցում։