Իրանի նախագահական ընտրությունները կանցկացվեն...

Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ փոխնախարար Ջամալ Օրֆը։

«[Որոշում է կայացվել] Պահապանների խորհրդի հետ Իրանի Սահմանադրության համաձայնեցումից հետո ընտրությունները 2021 թվականի հունիսի 18-ին անցկացնելու մասին»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է նա։

Կիրակի Օրֆը հայտարարել էր, որ ընտրական գործընթացի սկիզբը նախատեսված է 2021 թվականի փետրվար-մարտին։