Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այսօր կդիմի ժողո...

Իսլամական հեղափոխության տարեդարձի նախօրեին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 31-ի երեկոյան ելույթ կունենա՝ դիմելով իր երկրի ժողովրդին։ 


Այս մասին հայտնում է Mehr-ը։

Երկրի ղեկավարը ուղիղ եթերում խոսելու է ներքին և արտաքին կարևորագույն ընթացիկ խնդիրների մասին։

Ռաիսիի կոչը կհեռարձակվի ազգային ալիքներով և ռադիոյով։