Իրանի կողմից Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին փոխանցված՝ հակամարտության կարգավորման նոր առաջարկը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։
Ավելի վաղ «Ռոյթերս»-ը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ վերանայված իրանական առաջարկը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, գրել էր, որ Պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։
Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մայիսի 18-ի ճեպազրույցում հայտնել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են Պակիստանի միջոցով մեկնաբանություններ և առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագրի վերաբերյալ:



