Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի [ստորագրմանը]», - ասել է Ջահրոմին` կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը մեջբերում է Fars գործակալությունը։