Ռուսական «Նովիե իզվեստիա-ն գրում է․
Հաշվի առնելով Իրանի հյուսիսային սահմանների մոտ ահաբեկչական խմբավորումների ու Էրդողանի բանակի ներկայությունը և Կովկասում պատերազմի մեծացման վտանգը, Թեհրանը զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը սեպտեմբերի 29-ին Մալեկան բնակավայրի մոտ խոցեցին ադրբեջանական անօդաչուն. քաղաքից 30 կմ հեռավորության վրա կա ատոմակայան:
Միաժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների անունից հնչում են Իրանի դեմ ոտնձգությունների դեպքում Ադրբեջանը տարածաշրջանի քարտեզից սրբելու սպառնալիքներ:
Իրանի իշխանությունները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ռազմական օգնություն տրամադրել Երեւանին:



