Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Mehr գործակալությանը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ենթադրում է ծովային շրջափակման վերացում 30 օրվա ընթացքում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի հետ սահմանակից գոտիներից։

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, Թեհրանի հետ համաձայնագրի համաձայն, պետք է ներկայացնեն Իրանի վերականգնման պլաններ՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով, պնդում է գործակալությունը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը պարունակում է իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների գործողության կասեցման կետ:

Իրանը և ԱՄՆ-ը 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում կկնքեն համաձայնագիր։

12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների կասեցումը հանդիսանում են Իրանի պայմանները միջուկային բանակցությունների համար»,- հայտնում է գործակալությունը: