Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած...

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ:

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,-  նշված է հայտարարության մեջ: