Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանում...

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ուրբաթ հայտարարել է Թեհրանում միջոցառման անցկացման պլանների մասին՝ քննարկելու համար Իրանի եւ ԲՐԻԿՍ երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները, տեղեկացրել է Tasnim-ը։

Քեյփթաունում ԲՐԻԿՍ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ արած իր հայտարարությունում Աբդոլահիանը շնորհակալություն է հայտնել Հարավային Աֆրիկայի կառավարությանը ջերմ ընդունելության, իսկ ԲՐԻԿՍ երկրներին՝ բարեկամներին հրավեր ուղարկելու համար։

«Մեր երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները ԲՐԻԿՍ երկրների հետ շատ լավ մակարդակում են, իսկ մեր ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 30 մլրդ դոլարը։ Գոյություն ունեն շատ կարեւոր համաձայնություններ բազմակողմ համագործակցության մասին, որոնց անդամներ են հանդիսանում Իրանը եւ ԲՐԻԿՍ մի քանի երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հնդկաստանի Հանրապետությունը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի երկրների ասոցիացիայի (IORA) ակտիվ անդամներ են եւ համագործակցում են տնտեսության տարբեր հատվածներում։ Ավելին, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ Հարավային Աֆրիկան համախոհներեն եւ G-77 անունը կրող զարգացող երկրների խմբի ակտիվ անդամներ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների միավորում է՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն։