
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, այդ մասին Զարիֆը հայտարարել է այսօր։
«Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ասաց նա:
Զարիֆը չի նշել այցի հստակ ժամկետներ։