Իրանի արտգործնախարարը Բեյրութում բանակցությու...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Բեյրութում հանդիպել և բանակցություններ է վարել «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմի հետ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, հաղորդում է Mehr-ը։

«Մենք ընդգծում ենք Լիբանանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու և աջակցելու Լիբանանին՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության ամրապնդման հիման վրա», - հանդիպման ժամանակ ասել է Արաղչին։

Իր հերթին, շեյխ Նաիմ Քասեմը նույնպես ընդգծել է Իրանի դրական դերի կարևորությունը տարածաշրջանում և «դիմադրությանը և պաղեստինյան ժողովրդին» աջակցելու կարևորությունը։

«Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, Իմամ Խամենեիին, Իրանի նախագահին, կառավարությանը և ժողովրդին՝ լիբանանյան ժողովրդին և դիմադրությանը շարունակական աջակցության համար», - ասել է նա։

Հանդիպման ժամանակ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը խոսել է «Հեզբոլլահի» «հաստատ համոզմունքի և անխոնջ ջանքերի մասին՝ վերականգնելու Լիբանանը, պահպանելու նրա կայունությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև այդ երկրից վտարելու օկուպանտներին»։