Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վնասում է դիվանագիտական գործընթացին՝ թե՛ իր հակասական ազդակներով և
դիրքորոշումների ու պահանջների շարունակական փոփոխություններով, թե՛ հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է. «Եթե միջազգային հանրությունը ցանկանում է հասկանալ Իրանին, ապա պետք է սովորի մեր լեզուն»:
Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարն այսօր կոչ է արել ԱՄՆ-ին՝ լքել տարածաշրջանը:



