Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Գերմանիայի դես...

Իրանի արտգործնախարարությունը չորեքշաբթի կանչել է Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելին, հայտնել է Mehr գործակալությունը։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ դեսպանի կանչը պայմանավորված է Համբուրգի իսլամական կենտրոնի (ICH) փակմամբ։ Գերմանիայի իշխանությունները կենտրոնին մեղադրել են ծայրահեղականություն քարոզելու մեջ։

Նախազգուշացնելով Գերմանիայի կառավարությանը նման ապակառուցողական գործողությունների հետևանքների մասին՝ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը հանդիպմանը հայտարարել է. «Նման գործողությունները մտքի և խոսքի ազատությանը հակազդելու վառ օրինակ են և իրականում խրախուսում են բռնությունն ու ծայրահեղականությունը»,– գրում է Mehr-ը։

Նշվում է նաև, որ չորեքշաբթի վաղ առավոտյան տասնյակ գերմանացի ոստիկաններ ներխուժել են Համբուրգի Կապույտ մզկիթ: