Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին,։
Դիվանագետը դատապարտել է կամրջի վրա հարձակումը։
«Ցանկացած գործողություն, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության սրմանը, համարում ենք ոչ կառուցողական», – ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա հուլիսի 17-ի գիշերը պայթյուն է եղել։



