Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես դարձավ Վրաստանի վ...

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։ Այս մասին հայտնում է Georgia News-ը։

Կառավարության նոր կազմում, բացի վարչապետից, կա ևս մեկ փոփոխություն. Ջուանշեր Բուրչուլաձեին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է խորհրդարանի փոխնախագահ Իրակլի Չիկովանին։

Խորհրդարանի այսօրվա նիստը տևել է  գրեթե 11 ժամ եւ ուղեկցվել աղմկոտ բանավեճերով։ Բազմիցս դրանք վերաճել են խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև վեճերի:

Այսպիսով, 45-ամյա Կոբախիձեն դարձել է 2012 թվականի աշնանից Վրաստանում իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության յոթերորդ վարչապետը։ Նրա նախորդը՝ Իրակլի Ղարիբաշվիլին երկու անգամ նշանակվեց այս պաշտոնում։