Գերմանիան ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին մարտիկ, իրաքցի Թահու ալ-Ջումայլին՝ եզդիների ցեղասպանության մեղադրանքով։ Այս մասին գրում է BBC-ն։
Ֆրանկֆուրտի դատավարությունն իր տեսակի մեջ առաջինն էր, և ալ-Ջումաիլին ԻՊ-ի առաջին անդամն է, որը դատապարտվել է եզդիների դեմ հանցագործությունների համար:
Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության մեջ, որին գնել և ստրկացրել է 2015 թվականին, որոշ ժամանակ շղթայել, ապա թողել ծարավից մեռնելու։