Ինձ հեռացված եմ համարելու իմ բոլոր նախկին շահ...

Այսօր Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց։ Նա, սակայն, մինչև երդման տեքստն ասելը, կարճ ելույթ ունեցավ:

Վահե Գրիգորյանը նշեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ.

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը այսօր երդմամբ ստանձնելը։ Սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դուք բոլորդ գիտեք, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել, տևել է շուրջ մեկ տարի։ Շուրջ մեկ տարի առաջ երբ ես կայացնում էի այդ որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին, հավակնել այդ պաշտոնին, ի վերջո՝ ընտրվել ու ստանձնել այդ պաշտոնը, բոլոր հանգամանքներով հանդերձ, պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ 

Նա ասաց, որ ՍԴ դատավորի պաշտոնում երդումը տալուց հետո Ազգային ժողովի դահլիճում է թողնելու իր նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք որպես փաստաբան ունեցել է իր ընկերների, վստահորդների հետ։

«Ինձ հեռացված եմ համարելու իմ բոլոր նախկին շահերից։ Ես այդ պաշտոնում ունենալու եմ միայն մեկ նպատակ, որը արձանագրված է իմ երդման տեքստում։ Հուսով եմ՝ ՍԴ իմ պատկերացրած տեսլականը իրականություն դարձնել, եթե դրա շուրջ համախոհություն լինի ՍԴ-ում։

Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ի կատարումն Հայաստանի ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝

Ապահովել Սահամանդրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը», - հայտարարեց Վահե Գրիգորյանը։