Ժամեր առաջ օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից հնարավոր եղավ ճշտել, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ռուսական կառավարական Ту-214ПУ, որը թռիչքներ է իրականացնում RSD032 համարի ներքո։

Շատերը կարծում են, որ ռուսական կառավարական ինքանթիռի այցը կապված է Արցախում ընթացող պատերազմական գործողություններով։ Մեզ հաջողվեց պարզել, որ Երևան ժամանած ինքնաթիռը սպասարկում է ՌԴ վարչապետ Միշուստինին։
ՀՀ ԱԳՆ-ն քիչ առաջ անդրադարձ կատարեց տարածվող լուրերին․«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր»,- «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցլ է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին



