Ինչու՞ է մեղադրվում համայնքապետը՝ ավազ գողանա...

Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2005թ.-ի սեպտեմբեր ամսից հանդիսանալով Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող Բուղութլու կոչվող տեղամասում ավազի պաշարով հաստատված հողամասի օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում նշված տեղամասից ավազ բեռնելու ժամանակ` 2018թ.-ի հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ռ. Ավոյանը մնացել է փլուզված ավազի շերտի տակ եւ մահացել է:

Համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: 

Politik.am-ի հետ զրույցում Կիրակոս Պողոսյանը նշում է, որ դեմ դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: 

«Այդ հանքը եղել է դեռևս 1960-ական թվականներից: Այն օգտագործման համար ոչ պիտանի է: Գտնվում է գյուղից 5 կմ հեռավորության վրա: Ապօրինի գնացել, տարածքից ավազ են փորձել գողանալ, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դեպքը: Իմ մեղավորությունը ո՞րն է, եթե տեղում փակցրած է եղել ցուցանակ, որ ավազ տեղափոխել չի կարելի»,-ներկայացնելով մանրամասները՝ ասում է Պողոսյանը:

«Իմ տիրապետության տակ է ամբողջ 2-3000 հա տարածք, հովիվն ընկնի, մահանա, ե՞ս եմ պատասխանատու: Ես մեղավո՞ր եմ, որ գողույթւոն անելի ավազի շերտը փլուզվել է, ինքն էլ մահացել է»,-հարց է բարձրացնում համայնքապետը:

Մեր դիտարկմանը՝ տարածքը չի՞ վերահսկվում, պահակ չկա՞, Կիրակոս Պողոսյանը պատասխանեց.«Ես իրավունք չունեմ պահակ պահելու, բյուջեից դրա համար գումար չկա հատկացված: Ես՝ որպես համայնքի ղեկավար, արել եմ, ինչ պետք է անեի»: