
Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լյուսի Դայանի ասուլիսը: Բանախոսները ներկայացրին ՀՀ անկախության 28-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները և դրանց կազմակերպման ընթացակարգը:
«ՀՀ անկախության 28-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Դրանք կմեկնարկեն Գյումրու կենտոնական զբոսայգում, ժամը 11:00-ից: Քաղաքի կենտրոնում կլինեն 7 երաժշտական հարթակներ, զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները, Շիրազի տուն-թանգարանում հանրային քննարկում կիրականացվի, Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները, Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը, Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, գալա-համերգներ կկազմակերպվեն՝ հայ և արտասսահմանյան երգիչների մասնակցությամբ, կլինի օդապարիկների փառատոն, որոնք 23:00-ին կամփոփվեն տոնական հրավառությամբ»,- հայտենց Էդուարդ Աղաջանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունը միջոցոռումների անցկացման համար հատկացրել է մոտ 220 մլն դրամ: