«Ի՞նչն է խնդիրը, որ չի ներկայացում 44 օրյա պա...

«Ի՞նչն է խնդիրը, որ չի ներկայացում 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը»: Այս հարցն ուղղել է Գառնիկ Դանիելյանը։ 

Հայաստանի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ստեղծվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները հետաքննելու համար, կտրամադրվի սահմանափակ թվով կառույցների։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։