
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր:
Անդրադարձ է կատարվել տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարեւորությանը: