Սիրիական իշխանություններն «Իսլամական ջիհադի»...

Սիրիական իշխանությունները ձերբակալել են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման երկու բարձրաստիճան անդամների, «ովքեր մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածից Իսրայելի վրա հարձակումներին», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում աղբյուրին։

«Քուդս» բրիգադների հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայում «Իսլամական ջիհադի» գործողությունները ղեկավարող Խալեդ Խալեդը և նրա կազմակերպչական կոմիտեն ղեկավարող Յասեր ալ Զաֆարին հինգ օր է, ինչ կալանքի տակ են եղել Սիրիայում:

Խումբն ասել է, որ տղամարդիկ ձերբակալվել են «առանց որևէ բացատրության» և «այնպես, որ մենք չէինք ակնկալում տեսնել եղբայրներից» և կոչ են արել ազատ արձակել նրանց:

Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչը հաստատել է կալանավորումը, սակայն չի պատասխանել կալանավորման պատճառների մասին հետագա հարցերին:

Դամասկոսում պաղեստինյան աղբյուրը նույնպես հաստատել է ձերբակալությունները։