Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել Հռոմի պա...

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի մահվան կապակցությամբ, հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA): Սուգը սկսվել է երկուշաբթի եւ կտեւի մինչեւ չորեքշաբթի՝ 2025թ. ապրիլի 23-ը։ Հայտարարված սգո շրջանակում դրոշները կիջեցվեն բոլոր կառավարական շենքերի, հասարակական հաստատությունների եւ քաղաքապետարանների վրա։ Ռադիո- եւ հեռուստակայաններին խնդրել են հարմարեցնել իրենց հաղորդումները հատուկ առիթը լուսաբանելու համար: Նույն միջոցները կձեռնարկվեն աղոթքի օրը եւ Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ։