Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի իր գործընկերներից տուրք են վերցնում ինչպես վասալներից, ընդ որում՝ Վաշինգտոնն ինքն է սպառնալիքներ ստեղծում դաշինքի ներսում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր այս երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում կանոնավոր կերպով տուրք են վճարում ԱՄՆ-ին այն բանի համար և այն պատճառով, որ ԱՄՆ-ը, ինչպես հայտարարել են Վաշինգտոնում, իբր պատասխանատվություն է կրում նրանց համար և պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ի սկզբանե պայմանագիրը ենթադրում էր մասնակիցների իրավահավասարություն, սակայն ներկա իրավիճակն այլ է։
«Հիմա ամեն ինչ հանգել է նրան, որ նրանք կարծես թե իրավահավասար են, բայց միևնույն ժամանակ նրանք մյուս իրավահավասարներից տուրք են վերցնում, ասես նրանք ոչ թե իրավահավասար են, այլ վասալներ»,- ընդգծել է նա։
«Ինչն է ֆենոմենալ։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վճարում են ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս իրենց պաշտպանի, ճիշտ է՝ չասելով ումից, բայց կարծես ակնարկելով, որ ունեն արևելյան հարևան՝ Ռուսաստանը, բայց ընդ որում՝ հենց ԱՄՆ-ն է սպառնում, որ ուր որ է կխլի Գրենլանդիան։ Այդ դեպքում, կներեք, ումի՞ց պաշտպանել, եթե հենց իրենց ներսում նման բաներով են զբաղվում»,- հավելել է Զախարովան։



