
«ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա էլ չէր, իրենց ձայնն են բարձրացրել, որ՝ 5 տարին լրացավ, ինչի՞ մեր տղերիքց, մեր երեխեքից որևէ լուր չկա։ Այ մարդ, եթե չկա, թող ասեն՝ տղերքը չեն գալու, հույսներդ կտրեք։ Ասելիքը սա է»,- գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:
Դատախազության դիմաց հավաքվել էին զոհերի, անհետ կլորածների հարազատներ, քաղաքական գործիչներ՝ բողոքելու անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանավորման դեմ։
«Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական գծով տեղակալ Ստեփանյանին հարցնում են՝ եթե մինչև 18 թիվը կամ 18 թվից հետո էդ հողերը մերը չէին, 18 թվից հետո մեր զինվորները, մեր տղաները ի՞նչ գործ ունեին օտարի հողի վրա, ասում է՝ «պետք ա եղել՝ տարել են»։ Ու դուք պատկերացնում ե՞ք ինչ փողոցային զրույց ա, բեսեդկայի զրույց ա։ Փոխնախարար ես․․․ Չեմ հասկանում էս անտարբերությունը, էս արհամարհական վերաբերմունքը»,- ասաց Վահիդ Սահակյանը՝ հավելելով․ «Գալու է մի ժամանակ, որ ասեն՝ սխալ եք դաստիարակել ձեր տղաներին, որ գնացել են հանուն հայրենիքի, հանուն էն մի բուռ հողի զոհվեն։ Մեզ են մեղավոր ճանաչելու։ Սրանց համար բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Որ ամենագլխավոր մեղավորը ինքն ա, բոլորը մեղավոր են, բացի գհերագույն գլխավոր հրամանատարից»։
Ինչ վերաբերում է Արսեն Ղուկասյանի կալանքին, ասաց․ «Արսենի կալանավորումը բոլորիս համար էլ սպասելի էր, ամենաակտիվ, ամենադուզը խոսող հերոսի հարազատներից մեկն է եղել։ Ես այս պահին իմ կարծիքն եմ հայտնում, հիմա չեմ իմանում՝ այդ կարծիքը կալանավորման ենթակա՞ է, թե՞ ենթակա չէ»։
Մանրամասն՝ տեսանյութում։