Շատերն են այսօր փորձում հասկանալ, թե ինչ էր 2018 թվականի գարնանը տեղի ունեցածը։ Քաղաքական գործիչների, փորձագետների և պարզապես շարքային քաղաքացիների հետարքրքրում է, թե ինչպես կարող էին 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո 12 ոչ այքան հայտնի գործիչ և մեկ շուն իշխանություն վերցնել։ Սա հատկապես ակտուալ դարձավ, երբ Ռուսաստանում անգամ մինչև ատամները զինված 25 հազար մարդ չկարողցավ իշխանություն վերցնել ու շատ արագ նրանց հարցը լուծվեց։
2018-ը հասկանալու համար շատ կարևոր է, որպեսզի քնության առարկա դառնա, առնվազն, ԵԼՔ դաշինքի ստեղծման պատմությունը, որի մասնակից ուժերը այս պահին կամ իշխանություն են կամ օրվա իշխանության սատելիտ։
Այս թեմայի շուրջ մենք արդեն մեր ուսումնասիրությունն ենք սկսել, որը կարծում ենք առաջիկա շաբաթներին ամբողջական տեսք կստանա։ Այս ընթացքում մենք զրուցելու ենք նաև այդ օրերի եղած գործընթացների ակտիվ մասնակիցների հետ։
Առաջին դրվագը, որի վրա հրավիրում ենք ձեր ուշադրություն՝ այն է, որ ԵԼՔ դաշինքի ստեղծման պատմության հետ առնչություններ է ունեցել նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Այդ օրերի ընդդիմադիր դաշտի գործընթացի լիդերներից մեկը մեզ հետ զրուցյում պատմեց, որ մինչև 2016 թվականի ավարտը քննարկվում է ընդդիմադիր մեծ դաշինք կազմելու հարցը, որին պետք է մասնակից լինեին ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը և էլի ուժեր։ Ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պետք է մասնակցեին 2017-ի ընտրություններին, սակայն համախմբման փորձը տապալվեց, քանի որ ՔՊ-ն, ԼՀԿ-ն և Հանրապետություն կուսակցությունները առանձին ԵԼՔ անունը կրող դաշինք կազմեցին։ Մեր աղբյուրի պնդմամբ ընդդիմադիր համախմբումը տապալվեց Գագիկ Հարությունյանի՝ Արամ Սարգսյանի տուն այցից հետո, որի ժամանակ Հանրապետություն կուսակցության ղեկավարին առաջարկել էին չգնալ մեծ դաշինքի, այլ համախմբվել մի քանի ուժերով՝ ՔՊ, ԼՀԿ-ի և ցանկության դեպքում նաև Ժառանգության հետ։ Հարությունյանը պնդել էր, որ ստեղծվելիք դաշինքը պետք է բացառի Սեյրան Օհանյանի հետ համագործակցությունը և միայն այդ դեպքում դաշինքին օրվա իշխանությունները լավ աչքով կնայեն ու նրանք շանս կստանան անցնելու խորհդրարան։
Այս պահին դեռ հասկանալի չէ, թե այդ ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնողը ու՞մ անունից էր բանակցում և որ ամենակարևորն է, ինչու՞ էր դեմ հաղթական պատերազմով անցած Սեյրան Օհանյանին, բայց կողմ՝ բանակից խուսափած Նիկոլ Փաշինյանին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները լույս կսփռեն շատ մութ իարդարձությունների վրա։ Մենք այդ պատասխաններին հասնելու ենք։
Հ․Գ․ Մենք փորձեցիքն թեմայի վերաբերյալ զրուցել Գագիկ Հարությունյանի և Արամ Սարգսյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։



