Ի՞նչ հարցեր է Պուտինը քննարկելու Հնդկաստանի վ...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ռուսաստան այցի ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ այցը նախապատրաստման ​​ավարտական ​​փուլում է։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի հաստատել լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն, ըստ որի վարչապետը Ռուսաստան կժամանի հուլիսի 8-ին։

Հարցին՝ ինչ թեմաներ են քննարկվելու Նարենդրա Մոդիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններում, Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հաշվի առնելով հարաբերությունների շատ վստահելի բնույթը, երկու երկների առաջնորդները կշոշափեն օրակարգային բոլոր հարցերը։ Նա մասնավորապես նշել է ինտեգրացիոն գործընթացների, տարածաշրջանային անվտանգության և գլոբալ անվտանգության, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության առնչվող հարցերը։